Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գիտնականները նշել են առողջության համար ուշ ընթրիքի վտանգավոր լինելը:
Ուսումնասիրության համաձայն, 18.00-ից հետո ընթրիքը կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի և սրտանոթային խնդիրների առաջացմանը:
Կանայք, որոնք երեկոյան 6-ից հետո սնունդ են ընդունում, արյան մեջ շաքարի ավելի վատ մակարդակ են ունեն, ինչպես նաև սրտի հետ կապված խնդիրներ, ավելորդ քաշ և արյան բարձր ճնշում:
Ըստ սննդաբանների, օրգանիզմը չի կարող հաղթահարել երեկոյան ստացած կալորիաները:
Փորձագետները խորհուրդ են տալիս խուսափել երեկոյան սնվելուց, ինչպես նաև ամեն օր զբոսնել և մարզվել: