Facebook սոցիալական ցանցը ջնջել է 3.2 միլիարդ կեղծ հաշիվներ ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Սա մի փոքր ավելին է, քան նախորդ վեց ամիսների ընթացքում: Այդ ժամանակ այս ցուցանիշը կազմել է 3 միլիարդ, հաղորդում է Associated Press-ը:

Գրեթե բոլոր կեղծ հաշիվները փակվել են նախքան դրանց ակտիվանալը սոցցանցում:

Ընկերությունում հաշվարկել են, որ 2.45 միլիարդ հաշիվների մոտ 5 %-ը կեղծ է: