Երգչուհի Էմմիի որդին՝ Դանիելը, նշում է ծննդյան օրը։  Երգչուհին այդ առիթով լուսանկարներ է հրապարակել նրա հետ ու ջերմ մակագրել դրանք։

«Ինձ թվում էր, որ բարի մարդիկ էլ չկան: Բայց հենց մեկն իմ Դանին է: Իմ ամենաբարի, ամենահոգատար, խելոքս, խելացիս: Բոլորն ինձ ասում են, որ փոխեմ քեզ: Ո՛ չ, տղաս, դու մնա բարի, բարի մարդկանց տերն Աստված է: Մենք ուզում ենք, որ դու լինես միշտ ուրախ, ժպտաս բոլորիս համար»,- գրել է հմայիչ մայրիկը։