Շոտլանդացի 44-ամյա զբոսաշրջիկ Ռիչարդ Թյորները Հնդկական օվկիանոսի Ռենյուն կղզի էր գնացել կնոջ հետ, որպեսզի նշեն վերջինիս 40-ամյակը:
 
Տղամարդը կորել է, երբ լողալիս է եղել Էրմիտաժ ծովածոցում՝ ափից ոչ հեռու: Նրա կինը անմիջապես հայտնել է ամուսնու անհետանալու մասին: Հետագայում նույն վայրում ձկնորսները բռնել են չորս շնաձուկ, որոնցից մեկի ստամոքսում տղամարդու ձեռք է հայտնաբերվել: 
 
The Sun-ի փոխանցմամբ՝ հայտնաբերված ձեռքին մատանի է եղել: Ռիչարդի կինը հաստատել է, որ դա պատկանել է իր ամուսնուն:
 
Ենթադրվում է, որ դժբախտ պատահարի արդյունքում տղամարդը խեղդվել է, իսկ հետո գիշատիչները հոշոտել են նրա մարմինը: 
 
Daily Mail-ը հայտնում է, որ այդ շնաձկներին բռնել են, քանի որ նրանք լքել էին իրենց բնական կենսամիջավայրը և վտանգ էին ներկայացնում մարդկանց համար: