Դեպքը տեղի է ունեցել Նյու Ջերսիում: 76-ամյա Լիզ Լիպոսկին հյուրընկալվել է հարազատների տանը և Հելոուինից առաջ տուն է վերադարձել, որպեսզի քաղցրավենիք բաժանի դրսում խաղացող երեխաներին: Տուն հասնելով՝ նա նկատել է, որ մուտքի դուռը կոտրված է, իսկ տանից թանկարժեք իրեր են անհետացել:
Ամենաշատը, սակայն, Լիզ Լիպոսկին տխրել է փոքրիկ կանաչ արկղիկի անհետացումից: Պարզվել է, որ դրա մեջ նա պահել է հանգուցյալ ամուսնու դիափոշին: Նա մահացել էր 2011 թվականին ոսկե հարսանիքից մեկ տարի առաջ: Կինը պահել է ամուսնու մասունքները՝ հույս ունենալով, որ մահից հետո իր դիափոշին կխառնեն ամուսնու մասունքների հետ, և նրանք նորից կլինեն միասին: Հավանաբար, գողերը չեն իմացել կանաչ արկղի պարունակության մասին: Կինը համացանցով դիմել է նրանց և խնդրել է հետ վերադարձնել դիափոշին:
Հարազատները նշում են, որ Լիզը հիմա նույն ծանր ապրումներն ունի, ինչ այն ժամանակ, երբ կորցրեց ամուսնուն: