Մեծ Բրիտանիայի Ուիդնես քաղաքից վեց տարեկան Հոլլի Մորգանը Սուրբ Ծննդյան նախօրեին նամակ է գրել իր մահացած հորը: Մի քանի օր անց նա ստացել է հուզիչ պատասխան, որից աղջիկը ցնցվել է:

«Հոլին Սուրբ Ծննդյան տոնին «Լիվերպուլի» գունավոր փուչիկ երկինք բաց թողեց, և այնուհետև հարցրեց ինձ, թե կարո՞ղ ենք նրան ծննդյան բացիկ ուղարկել: Ես պատասխանեցի, որ վստահ չեմ, որ որևէ մեկը կարող է դա տեղ հասցնել»,- ասել է Լորա Ալենը՝ աղջկա մայրը։

Բայց աղջիկը վճռական էր տրամադրված: Նա ինքն է պատրաստել բացիկը, կնքել ծրարի մեջ և դրա վրա գրել. «Հայրիկին՝ դեպի երկինք»: Երբ նրանք հասել են փոստային բաժանմունք, աշխատողն ասել է, որ ուղարկողի հասցեն պետք է գրված լինի ետևում: Նա նաև նախազգուշացրել է, որ փոստը նրան կտեղեկացնի, որ նամակը բարեհաջող հասել է։

 

Մի քանի օր անց փոստարկղում Լորան գտել է մի նամակ՝ ուղղված իր դստերը: Սկզբում նա նույնիսկ չի հասկացել, թե ինչ է դա։ Պարզվել է, որ Հոլլիի հաղորդագրությունը հասել է հասցեատիրոջը՝ «հաղթահարելով աստղերն ու տիեզերական այլ օբյեկտներ իր ճանապարհին»։