Ֆրանսիայում կյանքի 69–րդ տարում մահացել է Louis Vuitton առևտրային տան հիմնադիրի թոռան թոռը' Պատրիկ Լուի Վիտոնը։ Այդ մասին տեղեկանում ենք նորաձևության տան Instagram–ի էջից։
«Խորը կսկիծով հաղորդում ենք Պատրիկ Լուի Վիտոնի մահվան մասին։ Մենք մտովի նրա ընտանիքի հետ ենք, հատկապես որդիների' Պիերի և Բենուի, որոնք աշխատում են մեզ հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պատրիկ Լուին ընտանեկան բիզնեսին միացել է 1973թ–ին և սկսել է ստորին օղակներից' աշխատելով որպես ենթավարպետ։
Louis Vuitton առևտրի տունը հիմնել է Լուի Վիտոնը' 1854թ–ին Ֆրանսիայում։ Այն մասնագիտանում է համանուն ապրանքանիշի ճամպրուկների և պայուսակների, հագուստի, օծանելիքի և «լյուքս» դասի աքսեսուարների արտադրության վրա։
View this post on Instagram