Գերմանիայից ժամանած ամուսինները արտաքսվել են զբոսանավից այն պատճառով, որ սեքսի ընթացքում չափազանց բարձր ձայներ են արձակել: Այդ մասին հայտնում է Toronto Sun–ը:
Դեպքը տեղի է ունեցել Mein Schiff նավի վրա, որը պատկանում է TUI Caribbean ընկերությանը: Ֆոլկեր անունով մի տղամարդ և նրա կինը՝ Ռենատը, սեռական հարաբերություն են ունեցել և մոռացել են փակել պատշգամբի դուռը:
Դրանից հետո ամուսինը գնացել է՝ լոգանք ընդունելու, իսկ կինը գնացել է պատշգամբ՝ ծխելու: Այնուհետև, ըստ կնոջ, նավի ղեկավարը և անվտանգության աշխատակիցը թակել են իրենց խցիկի դուռը: Նրանք նրան և ամուսնուն ասել են, որ անմիջապես հեռանան նավից, և զույգը ստիպված է եղել հնազանդվել:
Զույգը իջել է Բարբադոսում և թռիչք ամրագրել դեպի Փարիզ, որտեղից գնացքով հասել է տուն: Նրանք որոշել են դատի տալ TUI ընկերությանը՝ պահանջելով փոխհատուցել վնասը, ինչպես նաև փոխհատուցել Գերմանիա ուղևորության ընթացքում ծախսված միջոցները, սակայն ընկերության ներկայացուցիչն ասել է, որ իրենք իրավունք ունեին ուղևորներին հեռացնելու որոշում կայացնելու, քանի որ նրանց պահվածքը սպառնում էր այլ հյուրերի հարմարավետությանը: