Նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի Նեվսկի շրջանի թիվ 18 ծննդատանը վերանորոգման աշխատանքների ընթացքում խափանվել է վերելակի ճոպանը, որի արդյունքում վերելակը ընկել է: Վերելակում երկու աշխատող է եղել:
Ըստ «Фонтанка»-ի հրապարակման, երկու տուժածներն էլ Հայաստանի քաղաքացիներ են: Նրանցից մեկը 28 տարեկան է, իսկ մյուսը ՝ 35 տարեկան: Տուժածները ծանր վիճակում են ՝ բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ և ներքին օրգանների բազմաթիվ վնասվածքներ ունեն: 28-ամյա տղայինբժիշկները տեղափոխել են շոկային վերակենդանացման բաժանմունք:
Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել պարզելու համար դեպքի հանգամանքները:
Ավելի վաղ, RUSARMINFO- ն հաղորդել էր, որ Մոսկվայում ողբերգական դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է Հայաստանի 68-ամյա քաղաքացին: Նա վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում Ավիացիայի փողոցում գտնվող տներից մեկում: