Գիտական ուսումնասիրությունները ապացուցել են, որ կատուներին դարձրել են ընտանի Մերձավոր Արևելքում, մոտ 10 հազար տարի առաջ: Գիտնականները նաև ապացուցել են, որ սկզբում ընտանի կատուները մռութների և թաթերի վրա չեն ունեցել սպիտակավուն գունավորում: Այս փաստը ապացուցվել է շնորհիվ այն ցեղատեսակների, որոնք հազարավոր տարիների ընթացքում չեն ենթարկվել փոփոխությունների:

 

«Վանա կատուները, որոնք սպիտակ և երկար մորթի ունեն, համարվում են կատուների հնագույն տեսակներից մեկը: Նրանց ԴՆԹ-ների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայկական լեռնաշխարհում և Վանա լճի շրջակայքում այս կատուներն ապրել են դեռ մի քանի հազար տարի առաջ»,- հայտնում է ռուսական «РИА Новости» գործակալությունը:

Որոշակի մուտացիաներից հետո վանակատուները հարմարվել են նաև ջրային կյանքին: Նրանք հրաշալի լողում են․ և նույնիսկ ձուկ են որսում: Նշվում է նաև Վանա կատուների գենետիկ բազմազանության ցածր մակարդակի մասին: Շատ երկար ժամանակ Վանա կատուներն ապրել են մյուս տեսակներից մեկուսացած և գրեթե չեն հարաբերվել այլ տեսակների հետ: