«Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ, երկրի ամենահարուստ մարդը՝ Բիձինա Իվանիշվիլին, պատրաստ է ծախսել իր ունեցվածքի 90 տոկոսը հասարակական գործերի և բարեգործության վրա: Այս մասին նա հայտնել է Entrepreneur Georgia պարբերականին:
Ըստ Forbes-ի՝ Իվանաշվիլիի ունեցվածքը կազմում է 4.9 միլիարդ դոլար և նա աշխարհի միլիարդատերերի ցանկում զբաղեցնում է 456-րդ տեղը:
Իվանաշվիլի նաև նշել է, որ բարեգերծությունը գին ունի, եթե այն չի գովազդվում: Ըստ միլիարդատիրոջ՝ իր ամենամեծ բարեգործական քայլը երկրի քաղաքական կյանք մտնելն է՝ չնայած իր և ընտանիքի հասցեին հնչող սպառնալիքներին: