Փիղը, որի վրա զբոսնել են զբոսաշրջիկները, սատկել է հոգնածությունից, հայտնում է The Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել Շրի Լանկայի սաֆարիներից մեկում՝ Սիգիրիայից ոչ հեռու:
Համացանցում է տեղադրվել տեսանյութ, որում Կանակոտ անունով 18-ամյա փիղն անշունչ ընկած է գետնին:
Կայքի տեղեկություններով՝ փիղը երեք խումբ զբոսաշրջիկների է տեղափոխել մինչև հոգնածությունից սատկելը:
Նշվում է, որ նախորդ օրը Կանակոտը մասնակցել է փղերի փառատոնի, որի ժամանակ նրան հագցրել են գույնզգույն հագուստներ ու ծանր զարդարանքներ և ստիպել են քայլել փողոցներում:
Կենդանու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: