Կուրգանի շրջանի բնակչուհուն մեղավոր են ճանաչել նորածին երեխայի սպանության մեջ. երեխան ծնվել է գնացքում, և մայրն անմիջապես դուրս է նետել նրան: Այս մասին հաղորդվել է Ուրալի տրանսպորտային դատախազության կայքում:

 

Նշվել է, որ 2018 թվականի փետրվարին մի կին գնացքում երեխա է ունեցել: Լինելով «հուզական լարվածության և հոգեբանական վատ վիճակում»՝ նա երեխային գնացքից դուրս է գցել փողոց: Փոքրիկը մահացել է գերսառեցումից:

Կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով («Նորածին երեխայի սպանություն մոր կողմից»): Նրան դատապարտել են 2․5 տարվա ազատազրկման: Փաստաբանը փորձել է բողոքարկել որոշումը, բայց այն անփոփոխ է մնացել: