Այս քաղաքներում տեխնոլոգիաներն օգնում են լուծել խցանումների, աղբի վերամշակման և մի շարք այլ խնդիրներ, ինչպես նաև փրկել մարդկային կյանքեր։

Նյու Յորք

Նյու Յորքում մեծ ուշադրություն են դարձնում անվտանգությանը։ Ամբողջ քաղաքը համալրված է տեսախցիկներով և միկրոֆոններով, որոնք կրակոցների դեպքում միանգամից տեղեկատվությունն ուղարկում են ոստիկանություն։ Ինչպես նաև այստեղ կա բաց հասանելությամբ տվյալների բազա, որի հիման վրա, օրինակ, HunchLab ստարտափը ստեղծել է մի գործիք, որը կարողանում է կանխագուշակել հանցագործությունները։ Համակարգն առանձնացնում է, թե որ ռայոնում և որ ժամին է առավել վտանգավոր։

Քաղաքը խնայում է էլեկտրաէներգիան․ ավտոմատացված համակարգերը ուսումնասիրում են փողոցների ծանրաբեռնվածությունը և դրա հիման վրա կառավարում արտաքին լուսավորությունը։ Նմանատիպ Midtown In Motion համակարգով էլ լուծում են խցանումների խնդիրը՝ կարգավորելով լուսացույցերը։

BigBelly կոչվող համակարգով էլ աղբահանությունն են ավտոմատացրել։ Հատուկ սենսորները աղբամանները լցվելու դեպքում ծանուցում են ուղարկում կոմունալ ծառայություններին։

Լոնդոն

Լոնդոնի գլխավոր խնդիրներից մեկը ավտոմոբիլային ծանրաբեռնվածությունն է։ Քաղաքում այս խնիրը լուծում են ներդրում կատարելով հասարարկական տրանսպորտում, հավելյալ հարկեր են սահմանում վարելու համար և իհարկե տեխոլոգիաների միջոցով։ Հատուկ հավելվածը վարորդներին տեղեկացնում է մոտակայքում կայանատեղի ազատվելու մասին, նաև գործում է ուղղորդող հավելված, որը ցույց է տալիս ծանրաբեռնված ժամանակ ինչ երթուղի և տրանսպորտային միջոց ընտրել։ Լոնդոնի օդակայանում հյուրերին միանգամից դիմավորում են տեխնոլոգիաները՝  Heathrow Pods ավտոմատացված վագոնները տանում են միանգամից կայանատեղի։

Բացի այդ Լոնդոնում գործում է բաց տվյալների համակարգ, որին հասանելիություն ունի յուրաքանչյուր քաղաքացի և կարող է տեղեկանալ այն ամենի մասին, ինչ հետաքրքրում է իրեն քաղաքի մասին։ Սա հատկապես կարող է հետաքրքրել ծրագրովոողներին, ովքեր կարող են այդ տվյալների հիման վրա ստեղծել նոր ու օգտակար ծրագրեր քաղաքի կյանքը բարելավելու համար։ Այդպիսի հավելվածնեի թիվը շատ է, 2017թ․ դրանց թիվը հասել էր 450-ի։ Նշանակությունները բազմազան կարող են լինել՝ երեխաներին մանկապարտեզում հերթագրելուց մինչև քաղաքական քննարկումների մասնակցելը։

Կոպենհագեն

Դանիայի տրանսպորտային ենթակառուցվածքներն առաջին հերթին հաշվարկված են հեծանվորդների համար։ Այստեղ աշխատում է, այսպես ասած, կանաչ ալիքը, համակարգը լուսացույցերը կառավարում է այնպես, որպեսզի հեծանվորդներն առավոտյան առաջինը կարողանան հասնել աշխատավայր և երեկոյան էլ վերադառնան առանց երկար սպասելու։

Կոպենհագենյան քարշեյրինգ համակարգը՝ DriveNow-ն, բնակիչներին վարձույթով առաջարկում է  BMW i3 էլեկտրամեքենաներ, նաև հավելվածը նշում է, եթե նշանակետ հասարակական տրանսպորտով ավելի արագ հանարվոր լինի հասնել։

Քաղաքում կգտնեք թափոնների օդաճնշական համակարգով աշխատող աղբատարներ, որոնցում գցած ամբողջ աղբը խողովակների միջոցով թափվում է հատոկ պահեստում։ Սա թույլ է տալիս բակերը մաքուր պահել և փողոցներն ազատվել աղբատար բեռնատարներից։

Կոպենհագենում էկոլոգիական կարելի է համարել նույնիսկ աղբի այրման Amager Bakke գործարանը։ Այն էներգիայով է ապահովում իր հարևանությամբ գտնվող էլեկտրակայանը և աղբը այրելիս կոնդենսատից ջուր է արդյունահանում։ Իսկ կառույցի տանիքը ծառայում է որպես լեռնադահուկային լանջ ամբողջ տարվա ընթաքում։

2025թ․կոպենհագենյան իշխանությունները պլանավորում են ամբողջապես անցում կատարել ածխածնից չեզոք տնտեսության և հրաժարվել հանածո վառելիքից։ Այս նպատակին հասնելու համար կօգնեն աևային պանելները և հողմաղացները, ինչպես նաև հեծանիվների ու էլեկտրական մեքենաների հետագա տարածումը։

Սինգապուր

Սինգապուրն աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկն է։ Այստեղ ամեն անկյունում կան տեսախցիկներ և սենսորներ, որոնք օգնում են մաքուր պահել քաղաքային միջավայրը, նաև վերլուծել մարդկային հոսքերը։

Սինգապուրը աշխարհում առաջիններից է, որ գործարկել է ինքնագնաց մեքենաներ և ավտոբուսներ։ 2020թ․ յուրաքանչյուր մեքենա կհամալրվի նավիգացիոն համակարգով և սենսորներով, որի շնորհիվ հնարավոր կլինի հետևել երթևեկությանը վիրտուալ քարտեզով։ Քաղաքի բնակիչները հասանելիություն ունեն տեղական ծառայություններին սոցիալական ID-ների միջոցով, որոնք թվային անձնագրեր են SingPass անվանմամբ։

Տեխնոլոգիաները ներխուժել են նաև առողջապահության ոլորտ: Այստեղ, օրինակ, հեռակա բժշկական օգնության համակարգն է գործում: Բժիշկները տեսազանգեր են կատարում հիվանդների հետ, խորհրդակցում նրանց վիճակի մասին, դեղեր և բուժում են նշանակում, որից հետո նրանք տեսախցիկների և սենսորների օգնությամբ հետևում են ապաքինման ընթացքին:

Սենսորներով հագեցած են նաև տարեցների համար նախատեսված բնակարանները: Սարքերը ծանուցումներ են ուղարկում բժիշկներին և հարազատներին, եթե տարեցները ընկնում են կամ երկար ժամանակ չեն շարժվում:

Սեուլ

Սեուլի իշխանությունները տեխնոլոգիաները քաղաքային առօրյա ներմուծել են բնակիչների վարքը ուսումնասիրելուց հետո, այդպես օրինակ՝ քաղաքում գործում է գիշերային տրանսպորտ։ Սկզբում ուսումնասիրել են տաքսի ծառայություններ կատարված զանգերը, այնուհետև ուղղությունները, որոնցով ամենաշատն եմ մարդիկ երթևեկել։ Ստացված տվյալների հիման վրա՝ գիշերային ավտոբուսներն աշխատում են այն ռայոններում, որտեղ առավել մեծ է պահանջարկը։ Քաղաքային իշխանությունն այս հարցը լուծելու համար 50 ավտոբուս է գործարկել։

Այս քաղաքում OLEV էլեկտրամեքենաներն իրենց փորձաշրջանն են անցել։ Դրանք լիցքավորվում են ոչ թե էլեկտրական լարերով այլ ճանապարհի տակ տեղադրված էլեկտրական ցանցով, ինչպես սմարթֆոնը անլար լիցքավորման սարքով է լիցքավորվում։ Սեուլցինեը շատ ակտիվ են քաղաքային կյանքի բարելավման գործում։ Բոլոր տեղեկատվական բազաները բաց են ու հասանելի։ Յուրաքանչյուր ծրագրավորող կարող է օգտագործել տվյալները և ստեղծել նոր ծրագրեր ու հավելվածներ։ Դրանցից մեկով, օրինակ, քաղաքի բնակիչները քվեարկում են տեղական ռեֆորմներ իրականացնելիս։