Շան հայացքն ու նրա պահվածքը շատ խոսուն են: Նման դավաճանություն շունը ոչ մի կերպ չէր սպասում: Ինչպես պատմել է տեսագրության հեղինակը, ինքը սանին տարել է ստոմատոլոգի մոտ, ինչը նրան այնքան էլ դուր չի եկել: Կադրերում երեւում է, թե ինչպես է Ֆրիտց անունով շունը տիրուհու հետ նստած ավտոմոբիլում: Շունը սառը հայացքով նայում է լուսամուտից եւ հայացք չի նետում տիրուհու վրա, թեեւ վերջինս նրան խնդրում է իրեն նայել: