Ամերիկուհին Փենսիլվանիա նահանգից իր ամուսնուց վրեժխնդիր լինելու յուրատեսակ ձև է գտել: Այդ նպատակով նա դիմել է տեղի բանկերից մեկը և չի մերժվել:  Իսկ պատմությունն այսպիսին է․ ամերիկուհին որոշել է բաժանվել ամուսնուց, որը դավաճանել է իրեն: Կինը դիմել է դատարան: Այստեղ, հավանաբար, փորձել են պահպանել ընտանիքը, սակայն կինը չի համաձայնել:

 

Դատարանը բաժանել է զույգերին, բայց նաև որոշել է, որ կինը պետք է ամուսնուն 7․5 հազար դոլար վճարի: Կինը մտածել է վրեժխնդիր լինել և այսպիսի հետաքրքիր լուծում է գտել: Նա դիմել է բանկ և խնդրել է, որ  7․5 հազար դոլարը վերածեն նվազագույն արժեքով մանրադրամի` 10 ցենտանոցների: Բանկում դա անել չեն զլացել, և կնոջը հանձնել են 75 հազար հատ 10 ցենտանոց: Սա էլ ամերիկուհու վրեժն էր, չէ՞ որ ոչ ոք չէր ասել իրեն, թե ինչպես և ինչ թղթադրամների կամ մանրադրամի  միջոցով պետք է հանձնի գումարը։

Ամերիկուհին խոստովանել է, որ բանկում աշխատող կանայք ոչ միայն աջակցել են իր ծրագրին, այլև օգնել են 75 հազար հատ 10 ցենտանոց մանրադրամների հավաքման գործում: