Ներկայացնում ենք յուրաքանչյուր զույգի կյանքում պատահած տասներեք ակնթարթ, որոնք անմոռանալի հիշողություններ են առաջացնում:
1. Երբ զուգընկերներն առաջին անգամ հանդիպում են, զգացմունքները շատ մեծ են լինում: Այդ օրն իսկապես հիշարժան է, եւ երբ զույգերից մեկը մյուսին ասում է «Ես նույնպես անանաս չեմ սիրում», մյուսը պարտադիր մտածում է. «Օ՛, ինչ նման ենք իրար: Սա նախանշան է»:
2. Առաջին համբույրից հետո տիրող լռությունը, որին հաջորդում է հարաբերությունների մի նոր մակարդակ:
3. Առաջին գիշերը, որը յուրաքանչյուր զույգի կյանքում հիշարժան է ու անկրկնելի տպավորություններով լի:
4. Առաջին անգամ, երբ նա գիշերը մնաց ձեր կողքին, ոչ թե մոխրոտիկի նման տուն շտապեց:
5. Առաջին անգամ, երբ դուք միասին պարզապես պառկել եք անկողնում, զրուցել ու հեռուստացույց եք դիտել: Դուք հաճելի ակնթարթներ եք վայելել միմյանց կողքին: Ակնթարթներ, երբ հասկացել եք, որ ձեզ սեքսից առավել ինչ-որ զգացմունք է կապում:
6. Երբ դուք միասին նոր սպասք, կահույք եք գնում ձեր տան եւ համատեղ կյանքի համար:
7. Երբ զուգընկերներից մեկը մեկնում է գործուղման: Բաժանումը տխուր է, բայց հանդիպման սպասումն ավելի գեղեցիկ զգացմունքներ է առաջացնում:
8. Երբ միմյանց հետ վիճելուց հետո, դուք հաշտվում եք, քանի որ հասկանում եք, որ չեք կարող միմյանց կորցնել:
9. Երբ առաջին անգամ ասում եք «Ես քեզ սիրում եմ» եւ լսում «Ես էլ քեզ եմ սիրում»:
10. Երբ միասին ինչ-որ ճամփորդության կամ ուղեւորդության եք գնում: Միասին ընտրում եք երթուղին, պատրաստվում ու մեկնում, եւ հաճելի ակնթարթները երաշխավորված են:
11. Երբ դուք միասին սկսում եք ինչ-որ կենդանի պահել եւ միասին խնամել նրան:
12. Երբ դժվարին եւ ծանր իրավիճակները միասին եք հաղթահարում:
13. Դուք սկսում եք նաեւ վայելել միայնակ անցկացրած ժամանակը: