Հոլիվուդյան հանրահայտ դերասան Մարկ Ռուֆալոն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:
Ռուֆալոն «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, տեղադրելով BBC-ի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ հրապարկման ակտիվ հղումը: «Սա արդարամիտ քվեարկություն էր»,- գրել է ավելի քան 6 միլիոն հետևորդ ունեցող օսկարակիր դերասանը:
590 people are talking about this
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։