Բնական հրդեհները հանգեցրել են Լոս Անջելեսի մի շարք, այդ թվում՝ շատ հեղինակավոր շրջանների համատարած տարհանման: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները:

Մասնավորապես, տարհանվելու վերաբերյալ կարգադրությունը ներառել Է հայտնի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի, ինչպես նաեւ դերասան Ռայան Ֆիլիպի բնակատեղիները:

«Եթե դուք հայտնվել եք տարհանման գոտում, դրան լրջորեն վերաբերվեք… Ես շնորհակալ եմ աշխարհի լավագույն հրշեջներին: Նրանք իսկական հերոսներ են, որոնք վտանգի են ենթարկում իրենց, որպեսզի պաշտպանեն Կալիֆոռնիայի բնակիչներին»,- գրել Է Շվարցենեգերը Twitter-ում:

Բացի այդ, հրշեջների կարծիքով, հրդեհները նաեւ սպառնում են աշխարհում ամենամեծ գեղարվեստական թանգարաններից մեկին՝ Գեթթիին, որը գտնվում Է Լոս Անջելեսում:

 

Ուժգին անտառային հրդեհները մոլեգնում են Կալիֆոռնիայի ամբողջ տարածքում: Հոկտեմբերի 27-ին Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը հայտարարել Է այս նահանգի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: Նահանգի 58 օկրուգներից 43-ում հայտարարվել Է վտանգի կարմիր մակարդակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: