Զիմբաբվեյի Հյուսիսային Մատաբելելենդ նահանգի Հվանգ քաղաքում վեցերորդ դասարանի աշակերտուհին կոկորդիլոսի ատամներից փրկել է իր ընկերուհուն:
Lenta.ru- ի փոխանցմամբ ՝ գիշատիչը հարձակվել է ինը տարեկան Լաթոյա Մուվանիի վրա, երբ նա ընկերների հետ լողում էր գետում:
Կոկորդիլոսը բռնել է նրա ոտքն ու ձեռքը և քաշել ջրի տակ: Լատոյայի ճիչերը լսել է 11-ամյա Ռեբեկա Մանկոմբվը, որին հաջողվել է ժամանակին հասնել ափ:
«Մեզանից յոթից ես ամենմեծն էի, ուստի ես զգացի, որ պետք է փրկեմ նրան», - ասում է Ռեբեկան:
Բարձրանալով կոկորդիլոսի մեջքին ՝ նա սկսել է ձեռքերով խփել կոկորդիլոսինև մատները մտցրել աչքերի մեջ: Սողունը չկարողանալով դիմանալ դրան, բացել է ատամները և նահանջել:
Ռեբեկան վիրավոր ընկերուհուն հասցրել է ափ, որտեղ մյուս երեխաները օգնելմ են նրան դուրս գալ ջրից: Լատոյան հոսպիտալացվել է, սակայն նրա վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն: