Օրերս Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը իսկական հայկական խնջույք էին կազմակերպել. նրանք նշում էին երրորդ երեխայի ծնունդը: Հոկտեմբեր 19-ին, RT-ի գլխավոր խմբագիրն ու ռեժիսորը երկրորդ դստերն են ունեցել, որին Մարո են անվանել։ Պարզվել է՝ երջանիկ հայրիկը, որը պահանջել է հետեւել նորածինների հետ կապված հայկական ավանդույթին, ինքն էլ խախտել այն: Լրագրողն այս մասին խոսել է իր Instagram-ում եւ խոստացել է ամբողջ շաբաթվա ընթացքում կիսվել հայկական ուտեստներով: Եկել է սկեսուրի բաղադրատոմսով խաշլամայի ժամանակը:

«Մայրս խաշլաման պատրաստում է ցլի պոչից: Նա դրանք դնում է հաստ տակով կաթսայի մեջ, ավելացնում է շատ սոխ, մի քանի բուլղարական պղպեղ, նեխուրի ցողուն, ռեհանի, սամիթ, մաղադանոս եւ համեմի պոչեր, սակայն այն ցողունները, որոնք արմատների եւ տերեւների միջեւ ընկած հատվածում են, լոլիկ եւ սեփական արտադրության աջիկա: Ծածկում ենք կափարիչն եւ առանց ջրի դնում ենք ցածր կրակի վրա՝ հինգ ժամով», - գրել է Սիմոնյանը:

Ինչպես խոստովանել է Սիմոնյանը, խաշլաման նա միանգամայն այլ կերպ է պտրաստում, սակայն «Տիգրանին թվում է՝ իրեն ավելի շատ դուր է գալիս զոքանչի պատրաստածը»։