Ճապոնացի տղամարդը ցնցել է համացանցը՝ սեփական եղունգներից նշանադրության մատանու համար քար ստեղծելով: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
YouTube-ում Kiwami Japan հեռուստաալիքի հեղինակը արդեն մեկ տարի է՝ հավաքում է իր կտրած եղունգները: Երբ տղամարդը բավականաչափ քանակությամբ «հումք» է կուտակել, նա սկսել է դրանից «ադամանդ» ստեղծելու գործընթացը:
Նախ ճապոնացին իր եղունգներից փոշի է պատրաստել, այնուհետև ստացված փոշին 90 րոպե պահել ջեռոցում: Արդյունքում ստացված զանգվածը տեղադրել է սիլիկոնային կաղապարի մեջ՝ դնելով մամլիչի տակ:
Մի քանի ժամ անց տղամարդը դուրս է հանեց սև քար, որը նա կտրել է և տեղադրել արծաթե մատանու վրա:
Համացանցի օգտատերերից շատերը նշում են, որ նման նվերը զզվելի է: