Ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանը մեծ վաստակ ունի Հայաստանի ծանրամարտի պատմության մեջ. ավելի ճիշտ կլիներ ֆիլմում նրան այդ տեսանկյունից ներկայացնել' բացառելով սեռական կողմը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը' խոսելով աղմուկ հանած «Մել» ֆիլմի մասին։
Նշենք, որ «Մել» ֆիլմը ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի, նրա վերելքների և վայրէջքների մասին է։ Ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը և այն, թե արտաքին ու ներքին ազդեցությունների տակ ինչպես են փոխվում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխհարաբերությունները։ «Մելը» 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:
Քոչարյանի կարծիքով' տրանսգենդերիզմն ուղղակի բիզնես է: Եթե մարդն իրեն ներշնչի, որ ինքը հակառակ սեռի ներկայացուցիչ է և ամեն օր հորմոններ ընդունի, որից հետո վիրահատվի, ապա կծախսի հազարավոր դոլարներ:
«Պատկերացրեք'այդ քարոզի ընթացում, եթե 10.000 հոգի որոշի սեռափոխվել, ապա միլիարդի հասնող եկամուտ կլինի համապատասխան կլինիկաներին և հորմոններ վաճառող ընկերություններին»,-ասաց Քոչարյանը։
Ասուլիսին ներկա հոգեբան Միհրդատ Մադաթյանի կարծիքով' Հայաստանը չպետք է ունենա տրանսգենդեր «հերոսներ»:
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am