Little Big երաժշտական խումբը թողարկել է Rock-Paper-Scissors երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակը հրապարակվել է YouTube-ում և հաշված ժամերի ընթացքում շուրջ 2 մլն դիտում է հավաքել։

Պոստ-պոստմոդեռնիզմի ոճով նկարահանված տեսահոլովակը համալրված է այլ երաժշտական տեսահոլովակներից մեջբերումներով, ինչը հեղինակները չեն թաքցնում։

Սյուժեի համաձայն՝ խմբի անդամներ Իլյա Պրուսկինը, Սերգեյ Մակարովը, Անտոն Լիսովը և Սոֆյան շների հագուստով են, որոնք սարսափի մեջ են պահում քաղաքը։

Ի վերջո հանցախմբին «ձերբակալում է» սև ոստիկանական շունը։