Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի ամենահին ամսագրի հոբելյանական՝ 310-րդ համարի շապիկի համար։ Կադրը տեղադրված է հրատարակչության Instagram-յան էջում։
Ամսագրի գլխավոր խմբագիր Ռիչարդ Դենենի կարծիքով Մեգանը «Քալիֆորնիայի սառը շունչն է», որը մտել է թագավորական պալատների «ձանձրալի եւ փոշոտ միջանցքներ»։ Դեննենը հիացած է ամերիկացի նախկին դերասանուհու ոճով, նրա անկախությամբ ու խիզախությամբ։