Տարբեր կրոններում միշտ առանձնահատուկ տեղ է տրվել կնոջ ու տղամարդու միջև փոխահարաբերություններին։ Տարիներ շարունակ կրոնավորները փորձել են որոշել ու հասկանալ, թե հարաբերությունների որ տեսակը կհակասի կրոնին, իսկ որը՝ ոչ։ Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի կրոններում առկա առաջին ամուսնական գիշերվա առանձնահատկություններին։
Քրիստոնեություն
Իրականում քրիստոնեական տարբեր ուղություններում տարբեր կարող է լինել այս ավանդույթը։ Միակ բանը, որ առաջին գիշերվա ընթացքում ակնկալվում է հարսից, իմաստությունն ու ողջախոհությունն է։ Գուցե շատերը չգիտեն, բայց տարիներ շարունակ ընդունված է եղել, որ հարսի ու փեսայի սենյակն ու անկողինը պետք է մկրտված լիներ սուրբ ջրով, որպեսզի զույգն իր առաջին գիշերն ու հետագա կյանքն անցկացնի երջանիկ։
Ի սկզբանե մեծ նշանակություն է տրվել նաև հարսի անմեղությանը։ Նորապսակների սենյակ առաջին գիշերվանից հետո կարող էր մտնել միայն սկեսուրը, իսկ տղայի ու աղջկա երիտասարդ ընկերուհիների մուտքն արգելված է եղել, քանի որ շատերը հավատացել են, որ նրանք կարող են ուղղակի նախանձել զույգի երջանկությանը։
Քրիստոնեական հավատքում ոչ թե քաղաքացիական գրանցումն է եղել ապացույց ամուսնության, այլ եկեղեցով պսակադրությունը, դրա համար եկեղեցում չպսակադրված զույգի միջև սեռական որևէ հարաբերություն եղել է արգելված ու մեծագույն մեղք։
Իսլամ
Այստեղ հարսանեկան ավանդույթները լրիվ այլ են։ Այստեղ զույգն առանձնանում է մի սենյակում, որտեղ լուսավորությունը առավելագույնս ցածր է լինում։ Իսլամում հավատում են, որ առաջին ամուսնական գիշերը զույգերը չափից դուրս ամաչկոտ ու կաշկանդված են, ու անհրաժեշտ է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի նրանք ավելի ազատ լինեն։ Ամուսինը պարտավորվում է ամբողջ գիշեր հոգ տանել իր կնոջ մասին՝ տալով նրան մրգեր, համեղ քաղցրեղեն և այլն։
Շատ կարևոր է այս ամենում աղոթելն ու նամազը։ Սկզբում տղամարդը ձեռքը դնում է կնոջ գլխին ու սկսում աղոթել, հետո նրանք միասին ծնկի են գալիս ու սկսում նամազ կարդալ։ Սա օգնում է, որ ընտանիքի հիմքը ճիշտ դրվի։
Շատ հետաքրքիր է այն հանգամանքը, որ տղամարդը պետք է հարգի իր կնոջն առաջին ամուսնական գիշերը ու ոչ մի պարագայում չփորձի հանել նրա շորերը։ Կինը պետք է իրեն զգա հարմարավետ, ու եթե պատրաստ չլինի հոգեպես, ապա առաջին ամուսնական գիշերը կարող է նաև հետաձգվել։
Այստեղ տղայի հարազատները կարող են դռան մոտ կանգնել, բայց ներս մտնել ոչ ոք չի կարող։ Նորապսակները պետք է ամբողջովին մենակ լինեն, որպեսզի սովորեն ու հարմարվեն միմյանց ներկայությանը։
Բուդդայականություն
Այստեղ կարևոր առանձնահատկությունը, որով կրոնական ավանդույթը տարբերվում է մյուսներից, այն է, որ սենյակը պարտադիր պետք է զարդարված լինի ծաղիկներով։ Ծաղիկներով պետք է զարդարված լինի նաև անկողինը։
Հարսնացուն այստեղ ևս պետք է իրեն առավելագույնս հարմարավետ զգա, սակայն բուդդայականության հետնորդները սովոր չեն առաջին ամուսնական գիշերը հատուկ աղոթքներ կարդալ։ Նրանք փորձում են վայելել ամեն պահը ու վստահ են, որ երկար տևող արարողություններից հետո նրանք արժանիորեն կարող են վայելել աստվածների սերն ու ուշադրությունը։
Հուդայականություն
Հետաքրքիր են նաև հուդայականության առանձնահատկությունները՝ կապված առաջին ամուսնական գիշերվա հետ։ Այստեղ զույգերը կարդում են 3 աղոթք։ Ընդունված է, որ տղամարդն իր աղոթքում խնդրում է, որ Աստված իրենց երջանկություն պարգևի ու, որքան հնարավոր է, արագ իրեն զավակ շնորհի։
Միայն աղոթքից հետո զույգը կարող է վայելել առաջին ամուսնական գիշերը։ Այս կրոնում հետաքրքիրն այն է, որ հարսը ինքը պետք է հանդես գա նախաձեռնողականությամբ ու փորձի գայթակղել ամուսնուն, իսկ ամուսինը պետք է փորձի ուղղակի համբերատար լինել ու առավելագույնս հարգանքով վերաբերվել իր կնոջը։