Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է պաշտոնանկ արվել:

Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Եթե «Ռեալ»-ը պարտություն կրի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական տուրում թուրքական «Գալաթասարայ»-ի դեմ խաղում, ապա «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը կարող է պաշտոնանկ անել մարզչին:

Զիդանի հնարավոր հեռացման դեպքում այդ պաշտոնին հավակնում են Ժոզե Մոուրինյոն և Մասիմիլիանո Ալեգրիին: