Նիգերիայում ամենահայտնի ցեղերից մեկն է բերոմ ցեղը, որն իր յուրահատուկ ապրելակերպով ու ավանդույթներով չի կարող չգրավել աշխարհի ուշադրությունը։ Այս ցեղում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, մասնավորապես՝ մշակում են բրնձի հատուկ տեսակ, որն էլ հենց համարվում է իրենց եկամտի գլխավոր աղբյուրը։
Ցեղում շատ կարևոր են ընտանեկան ավանդույթները։ Այստեղ կնոջ գեղեցկության մասին հետաքրքիր պատկերացումներ կան։ Բարձրահասակ կինն այստեղ համարվում է չափազանց տգեղ, քանի որ ցեղում վստահ են, որ այսպիսի աղջիկները չեն կարող տան հոգսերի ծանրությունը կրել իրենց ուսերին։ Դրա փոխարեն նրանք նախընտրում են ցածրահասակ ու միջահասակ աղջիկների, ովքեր ավելի «պիտանի» են ամուսնության, ընտանիքի ստեղծման ու տնային տնտեսության համար։ Նրանք վստահ են, որ այսպիսի աղջիկներն ավելի ճարպիկ են։
Հիմնականում տղային կին գտնում են ծնողները։ Նրանք գտնում են համապատասխան մեկին ու ցույց տալիս տղային։ Եթե նա աղջկան իրոք հավանում է, ապա գոնե 1 տարի զբաղվում է աղջկա ընտանիքի տան գործերում նրանց օգնելով։ Այսպես՝ այս գործընթացից հետո արդեն տղան պարտավորվում է աղջկա ծնողների համար նոր տուն կառուցել, քանի որ, ըստ նրանց ավանդության, նրանք տեղափոխվում են աղջկա ընտանիքի տուն, ու ծնողները պետք է դուրս գան։
Սակայն ամուսնանալն ու միասին անկողին կիսելն այնքան էլ հեշտ չէ այս ցեղում։ Ամուսնությունից անմիջապես հետո աղջիկը տեղափոխվում է իր սկեսուրի սենյակ ու այնտեղ ապրում երեք շաբաթ, որպեսզի սկեսուրը հասցնի հարսին ծանոթացնել ընտանեկան կյանքի դժվարություններին ու սովորեցնել, թե իրեն ինչպես պահի առաջին գիշերվա ընթացքում։ Միայն դրանից հետո հարսն ու փեսան կարողանում են առաջին գիշերն իրար հետ անցկացնել։
Առաջին գիշերվանից հետո տղան պետք է աղջկա անմեղության մասին բոլոր ապացույցները ցույց տա իր հարազատներին՝ ցույց տալով, որ իր կնոջ կյանքում առաջինն է եղել, որից հետո նորապսակները տեղափոխվում են աղջկա տուն՝ ապրելու։