1. Կանայք քնքշության պահանջ ունեն: Երբ տղամարդը կնոջը ծաղիկներ է նվիրում, գրկում եւ համբուրում է նրան, բռնում է ձեռքը, կինը զգում է, որ տղամարդն իրեն սիրում եւ գնահատում է որպես կին:

Տղամարդիկ սեռական բավարարվածության պահանջ ունեն: Հաճախ թերապիաների ժամանակ կանայք դժգոհում են ամուսնու կողմից քնքշության բացակայությունից եւ, որպես կանոն, նույն կանայք հաճախ խոստովանում են, որ մերժում են ամուսնու՝ սեքսով զբաղվելու առաջարկը: Սրանք կապակցված պահանջմունքներ են. եթե տղամարդը քնքշություն չի ցուցաբերում, սեքս չի ստանա, եթե կինը չի բավարարում ամուսնու սեռական ցանկությունը, քնքշանք չի տեսնի:

2. Կանայք զրուցելու պահանջ ունեն: Կանայք ցանկանում են, որ տղամարդը լսի իրենց, էմոցիոնալ արձագանքի իր ասածներին: Հարաբերությունների սկզբում զույգերը շատ են զրուցում, միմյանց ցուցադրում են իրենց սերն ու հետաքրքրվածությունը: Կանայք ակնկալում են, որ դա կպահպանվի նաեւ ամուսնությունից հետո: Պարզվում է՝ այս պահանջմունքը բավարարելու համար կանանց շաբաթական 15 ժամ զուգընկերոջ ուշադրությունն է հարկավոր: Դա մոտավորապես օրական 2 ժամ է:

Տղամարդկանց համար կինը պետք է հանգստի եւ ժամանցի լավ ընկեր լինի: Շատ դեպքերում մինչեւ ամուսնությունը կանայք հաճույքով ընկերոջ հետ ձկնորսության են գնում, միասին ֆուտբոլ են դիտում եւ այլն: Իսկ ամուսնությունից հետո փորձում են ամուսնուն գրավել իր հետաքրքրություններով կամ պարզապես նրան թույլ են տալիս մենակ հանգստանալ եւ ժամանակ անցկացնել: Սա կարող է վտանգավոր լինել ամուսնության համար, քանի որ տղամարդիկ, կնոջից զատ, հանգստի եւ ժամանցի հավատարիմ ընկերոջ կարիք ունեն:

3. Կանայք ամուսնու անկեղծության ու ազնվության պահանջն ունեն: Կանայք ազնվության կարիք ունեն ինչպես ամենօրյա գործերում, այնպես էլ արտակարգ դեպքերում, ինչպես մանրուքներում, այնպես էլ խոշոր գործերում: Եթե տղամարդը որեւէ տեղեկություն է թաքցնում կամ խաբում է, նրա հուսալիությունը կնոջ աչքերում կործանվում է:

Տղամարդը կնոջ ֆիզիկական գրավչության պահանջն ունի: Նախ՝ դա հանրությանը գրավիչ կնոջ հետ ներկայանալու հնարավորություն է, երկրորդ՝ սիրային հարաբերություններում տղամարդու համար դժվար է կնոջ գնահատել միայն հոգեւոր հատկանիշների համար:

4. Կանայք բավարար քանակությամբ դրամի պահանջ ունեն: Հավանաբար, փողը երբեք շատ չի լինում, բայց, միաժամանակ, հստակ գումար կա, որը բավարար է անվտանգ եւ վաղվա օրվա հանդեպ վստահություն ներշնչող կյանքի համար: Կանայք ուզում են ազատ ընտրություն կատարել տնային տնտեսուհու եւ կարիերայի միջեւ:

Տղամարդին տան ջերմության ու հարմարավետության կարիք ունի: Նրանց այդ պահանջմունքն այնքան զորավոր է, նրանք հաճախ են երեւակայում այն մասին, թե ինչպես է կինն ուրախությամբ եւ սիրով դիմավորում իրենց տան շեմին, որտեղ իրենց լավ պահող երեխաներն ուրախ են տեղնել իրենց, հետո կինը հրավիրում է նստել եւ հանգստանալ համեղ ընթրիքի սեղանի շուրջ: Հետո ընտանիքը դուրս է գալիս երեկոյան զբոսանքի, ինչից հետո երեխաները հանգիստ գնում են քնելու: Այնուհետեւ իրենք կնոջ հետ զրուցում են, մի քիչ հեռուստացույց դիտում եւ ննջարան գնում՝ սեքսով զբաղվելու: Կանայք կարող են ծիծաղել այս սցենարի վրա: Իրականությունը հաճախ այլ հանգամանքների առջեւ է կանգնեցնում: Բայց տղամարդիկ նման բաների պահանջ ունեն: