Հեռուստահաղորդավարուհի, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը երկրորդ անգամ մայր է դարձել։ Լույս աշխարհ է եկել նրա և հայտնի ռեժիսոր, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի դուստրը։
Այս մասին տեղեկացրել է հայտնի հաղորդավար Թինա Կանդելակին իր Telegram-ի էջում:
Զույգն ունի նաև որդի՝ Բագրատը, ով ծնվել է 2014 թվականին:
Մարգարիտա Սիմոնյանն իր նախկին ամուսնուց ունի մեկ դուստր՝ Մարիաննան, իսկ Տիգրան Քյոսայանը նախկին կնոջից՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայից, ունի երկու երեխա՝ Ալեքսանդրան և Քսենիան: