NASA-ի գիտնականները ցույց են տվել իրենց «տիեզերական պարտեզը»՝ գրում է Open Agriculture-ը: Հաղորդվում է, որ նրանք ընդօրինակել են լուսնային հողը՝ պատճենել են առկա նմուշների կազմը: Նրանք նաև վերստեղծել են Մարսի ռեգոլիտը՝ հիմնվելով Viking and Mars Pathfinder տիեզերանավի տվյալների վրա: Երկու հողերն էլ խառնել են երկրային օրգանական նյութերին:

 

Ստացված կազմում տնկվել են 10 գյուղատնտեսական բույսերի սերմեր: Արդյունքում, առավել հաջող են ստացվել տարեկանի տնկիները և կոտեմի ցողունները, աճել են նաև ճարճրուկ, լոլիկ, բողկ, քինոա, կանաչ սոխ, պռսասոխ ու ոլոռ: Լուսնի և Մարսի վրա դեռևս չի ստացվի ուտել սպանախ։