Համացանցում տեսանյութ է տարածվել Բուենոս Այրեսի մետրոպոլիտենից:
Կադրերում երևում է, թե ինպես է տղամարդը կորցնում գիտակցությունը և ընկնելով հարվածում է իր առջև քայլող ուղևորուհուն և վերջինս ընկնում է ռելսերի վրա:
Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ կինը կորցրել է գիտակցությունը: Մյուս ուղևորները կարողանում են նշաններով ցույց տալ մեքենավարին, որ կանգնեցնի գնացքը և դա նրանց հաջողվում է:
Կինն ու գիտակցությունը կորցած տղամարդը հոսպիտալացվել են, գրում է EuroNews-ը: