Այսօր Մոսկվայի հիվանդանոցներից մեկում ծնվել է ռեփեր Տիմատիի երկրորդ երեխան։ Այս մասին տեղեկանում ենք Տիմատիի Ինստագրամի էջից, որտեղ նա ծննդատանը արված լուսանկար է հրապարակել և գրել․ 

«Այստեղ խոսքեր պետք չեն»։ 

Նշենք, որ երեխայի մայրը ռուս մոդել, միսս ՌԴ 2014 գեղեցկուհի Անաստասիա Րեշետովան է։ Նա իր հերթին Ինստագրամի իր էջում կիսվել է որդու լուսանկարով և գրել․

«Յունուսով Ռատմիր Տիմուրովիչ, բարի գալուստ աշխարհ, երկար սպասված մեր որդի»։