Մոսկվայում ֆինանսական խարդախները կողոպտել են Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միություն անդամ, 57-ամյա հայ դերասան Սարգիս Ամիրզյանին, հաղորդում է Ren TV-ն:

Հոկտեմբերի 14-ին նրան զանգել են անհայտ անձինք՝ ներկայանալով բանկերից մեկի անվտանգության բաժնի աշխատակիցներ: Նրանք հայտարարել են, որ ինչ-որ մեկը փորձում է անօրինական ճանապարհով դերասանի բանկային քարտից միջոցներ փոխանցել: 

Զանգահարողները դերասանին առաջարկել են անհապաղ հայտնել բանկային քարտի տվյալներն ու ծածկագրերը, որոնք նա կստանա SMS հաղորդագրությամբ: Նշվում է, որ պահանջած տեղեկությունը փոխանցելուց հետո նրա քարտից 200 000 ռուբլի է հանվել: Ոստիկաննները ներկա պահին որոնում են չարագործներին։

Սարգիս Ամիրզյանը ֆիլմերում նկարահանվում է 1988 թվականից: Նա տասնյակ դերեր է կերտել սերիալներում, ինչպես նաև լիամետրաժ ֆիլմերում: Նրա մասնակցությամբ հայտնի հեռուստասերիալներից են «Հետքը», «Զինվորները», «Երջանիկ ենք միասին», «Կուլագինը և գործընկերները»: