№ 1
Զուգընկերների միջեւ համատեղելիությունն անհնար է, երբ տղամարդը կտրականապես չի ընդունում կնոջ նուրբ հոգեբանությունը։ Երբեմն աղջիկներն էլ, տղամարդկանց նման, ուզում են արագ ու կրքոտ սեքս՝ առանց երկարատեւ նախաբանների։ Սակայն պետք է հասկանալ, որ «երբեմն» բառն այս դեպքում առանցքային է։ Իսկ եթե զուգընկերը մտահոգված է միայն իր սեփական ցանկությունները բավարարելով՝ անհրաժեշտ է մտածել ձեր հարաբերությունների մասին։ Դա չի նշանակում, որ պետք է նրան միանգամից հրաժեշտ տաք։ Նախ փորձեք հասկանալ նրա ցանկությունների պատճառը։ Կա տարբերակ, որ տղամարդուն հնարավոր է վերադաստիարակել, ստիպել, որ նա անկողնում խաղա ձեր սեփական կանոններով։ Եթե զուգընկերը համաձայնի՝ ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ, եթե ոչ, ուրեմն ժամանակի ընթացքում այդ հողի վրա լուրջ տարաձայնություններ կսկսվեն։
№ 2
Անձնական բիոռիթմերի տարբերությունը՝ ինտիմ համատեղելիության ճանապարհի ամենամեծ խոչընդոտներից մեկը։ Ըստ բնության չգրված օրենքների՝ տղամարդիկ ու կանայք լույս աշխարհ են գալիս որպես արտույտներ։ Նրանք արթնանում են արեւածագին ու քնում մայրամուտից հետո։ Այս բիոռիթմերը համարվում են դասական։ Սակայն ժամանակակից կյանքի ռիթմերը հաճախ հանգեցնում են նրան, որ արտույտները փոխում են իրենց որակավորումը ու դառնում բուեր։ Հենց այդ ժամանակ էլ սկսվում են ինտիմ համատեղելիության հետ կապված բազմաթիվ խնդիրներ։
Զուգընկերներից մեկը սիրո ու ուշադրության կարիք է զգում, իսկ մյուսը՝ պարզապես քնել է ուզում։ Եվ ի՞նչ անել այդ դեպքում։ Եթե հարաբերությունները ձեզ համար կարեւոր են, ուրեմն անհրաժեշտ է գտնել օրվա ամենահարմար ժամանակը, երբ երկուսդ էլ առույգ եք, եռանդով լի։ Այդ բարենպաստ ժամերը կարելի է գտնել թերեւս միայն փորձերի միջոցով։