Կարո՞ղ եք ասել, ինչպե՞ս եք դուք Ձեզ պատկերացնում ձեռք խնդրելու իդալական առաջարկությունը: Հավանաբար դա պետք է լինի մի գեղատեսիլ վայրում: Դուք և Ձեր ընտրյալը զբողնում եք և ահա․․․ գալիս է «հենց այդ» պահը: Նա դանդաղ իջնում է մեկ ծնկի վրա և գրպանից հանում է այդքան սպասված փոքրիկ տուփը, որում դրված է պսպղացող ադամանդներով մատանին․․․
Բայց ինչո՞ւ հենց ադամանդներով մատանի: Հարցրեք որևէ մեկին և Ձեզ կպատմեն հազար ու մի լեգենդ, որ դա գալիս է հին ժամանակներից, որ ադամանդները խորհրդանշում են սիրո մաքրությունը, և այլն, և այլն: Բայց իրականում այդ ամենն ավելի պրոզաիկ բացատրություն ունի:
Իրականում նշանադրությանը աղջկան ադամանդե քարերով մատանի նվիրելու ավանդույթը 100 տարուց էլ փոքր է: Մինչ այդ, նշանադրությանը ոչ ոք ոչ ոքի մատանի չէր նվիրում, դա ուղղակի ընդունված չէր: Սակայն 1938թ․ «Դե Բիրս» ոսկերչական ընկերությունը, որը զբաղվում էր ադամանդներով՝ թողարկում է գովազդային մի արշավ: Գովազդում ասվում էր այն մասին, որ հենց ադամանդով մատանին է լավագույն տարբերակը սիրելիին քո իրական սերը ցուցադրելու համար: Եվ այդ ժամանակ նա երբեք քեզ չի մերժի:
Զարմանալի մեծ արագությամբ այդ գովազդը տարածվեց «զանգվածներ»: Այն փաստացիորեն սկիզբ դրեց ամենատարածված հարսանեկան ավանդույթին, որը կիրառվում է աշխարհի բոլոր ծայրերում: