Զարմանալի է, թե որքան արագ է փոխվում մեր աշխարհը. ընդամենը մի քանի տասնամյակ առաջ մարդկանց ցնցելու համար բավական էր տտնից դուրս գալ կարճ կիսաշրջազգեստով կամ դաջվածք անել: Բայց կային կանայք, ովքեր չէին վախենում խախտել կանոնները և մարտահրավեր նետել հասարակությանը:

AdMe.ru-ն ներկայացնում է կանանց, առանց որոնց մեր կյանքը բոլորովին այլ կլիներ:

Սուպերմոդել Ջին Շրիմփթոնի շնորհիվ մինի կիսաշրչազգեստները դարձան նորաձև (1967):

Կրկեսի արտիստ Մոդ Վագները դաջվածքներ անող առաջին կինն է (1907):

Քեթրին Հեփբերնը նախընտրում էր տղամարդկանց կոստյումներ, որոնք գլամուրի դարաշրջանում անհավանական էին թվում:

Անետ Կալերմանը պրոֆեսիոնալ լողորդ էր: Նա պայքարում էր կանանց՝ ամբողջական լողազգեստ կրելու իրավունքի համար: Այս լուսանկարի պատճառով Անետին ձերբակալել են անպարկեշտ պահվածքի համար (1907):

Իսկ ահա Բրիջիթ Բարդոն 1953թ. Կաննի կինոփառատոնի ժամանակ ցնցեց ներկաներին իր բաց լողազգեստով:

Մալալա Յուսուֆզայ՝ պակիստանցի ակտիվիստ, իրավապաշտպան, ով պայքարում է ամբողջ աշխարհում կանանց՝ կրթություն ստանալու իրավունքի համար:

Այսեդորա Դունկանը (աջից) աշխարհին նվիրեց ժամանակակից պարը:

Նախքան Նաոմի Քեմփբելի և Թայրա Բենքսի դարաշրջանը կար Դոնյել Լունան, ով հայտնի էր որպես առաջին սև սուպերմոդել:

Ռիտա Մոռենոն առաջին և միակ լատինոամերիկուհին է, ով ստացել է ԷԳՕՏ՝ «Էմմի», «Գրեմմի», «Օսկար», «Տոնի»:

Մարգարեթ Բուրք-Ուայթը առաջին կին պատերազմական լրագրողն է:

Խորհրդային լեգենդար օդաչուները, առավել հայտնի՝ որպես «գիշերային կախարդներ»: Աղջիկներն այնքան անորսալի էին, որ յուրաքանչյուր «կախարդի» վերացման համար խոստացված էր գերմանական բարձրագույն ռազմական պարգևը՝ Երկաթյա խաչը:

Ալեքսանդրա Կոլոնտայը պատմության առաջին կին նախարարն էր, որը պայքարում էր կանանց շրջանում անգրագիտության վերացման դեմ և հավասարության կողմնակից էր:

Ֆրենսիս Մարիոնը Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող սցենարիստն էր:

Այն Ռենդը ռուս-ամերիկացի գրող է, որը հայտնի է «Աղբյուր» և «Ատլանտը պարզեց թևերը» բեսթսելլերներով: Այնը զարգացրել է նաև փիլիսոփայական համակարգ, որը անվանել է օբյեկտիվիզմ:

Իռենա Սենդլերը՝ լեհական դիմադրության շարժման ակտիվիստ, Վարշավայի գետտոյից փրկել է 2.500 երեխայի:

Գերտրուդա Էդերլեն ամերիկացի լողորդ էր, որը սահմանել է համաշխարհային 5 ռեկորդ, և առաջին կինն է, որը լողալով անցել է Լա Մանշը:

Գրետա Թունբերգը շվեդ դպրոցական է, ակտիվիստ, ով ակցիացների և դասադուլների միջոցով մեծահասակներին կոչ է անում սկսել պայքարը կլիմայի փոփոխության դեմ: