Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ կյանքը տարբեր կերպ է դասավորվում. Կան երջանիկ մարդիկ, իսկ կան նաև այնպիսիները, ովքեր ստիպված են լինում բավականին շատ տառապել: Մեզնից յուրաքանչյուրին կյանքը տալիս է փորձություններ, որ ստուգի մեր ամրությունը, սակայն որոշ մարդիկ ստիպված են լինում անցնել իսկական դժոխքի միջով:

Երբևէ նկատե՞լ եք արդյոք, որ ժպտացող մարդն իրականում շատ տխուր է: Մարդիկ, ովքեր ստիպված են լինում ապրել կոտրված սրտով ու շարունակ բուժել իրենց հասցված վերքերը, մեզ հանդիպած ամենաբարի արարածներն են: Նրանք չեն կարող հանգիստ նայել, թե ինչպես են իրենց շուրջը եղած մարդիկ տառապում: Բանն այն է, որ նրանք իրենց փորձով գիտեն, թե ինչ բան է ցավը:

Նրանք գիտեն, թե ինչ է կոտրված ու միայնակ լինելը: Հենց այդ մարդիկ են անում հնարավոր ամեն ինչ, որ իրենց կողքի մարդիկ երբեք չզգան այն ցավը, որն իրենք են ստիպված եղել զգալ:

Եթե մարդը ստիպված է եղել կյանքում շատ տառապանքների միջով անցնել, նա ուրախ կլինի իրեն շրջապատող անձանց հետ բարի լինել: Այդպիսի մարդը սովորում է այն, ինչ վաղուց էր ուզում սովորել: Նա սովորում է իր սերը տալ բոլորին ու կարեկցող լինել:

Մենք ունակ ենք տեսնել լույսը, որովհետև ստիպված ենք եղել անցնել անթափանց խավարի միջով: Բարի մարդը ունակ է իր լույսով լուսավորել իրեն շրջապատող մարդկանց ու ցրել խավարը: Ինչ ժամանակներում էլ որ մարդն ապրի, ինչպիսի ծանր պայմաններում էլ որ ստիպված լինի պահպանել իր գոյությունը, նա միշտ ապրել է: Այս երկրագնդի վրա կան այնպիսի մարդիկ, որոնք այնպիսի փորձությունների միջով են ստիպված եղել անցնել, ինչպիսիք ուրիշներն անգամ պատկերացնել ի վիճակի չեն:

Եթե ձեզ ողջ կյանքում ցավ են պատճառել, դուք, վերջիվերջո, գալիս եք այն գիտակցությանը, որ միակ բանը, որ դուք ուզում եք, երջանիկ ապրելն է: Բարի մարդիկ այն մարդիկ են, որոնց անցյալի մեջ շատ տառապանքներ են պահպանվում: Հենց այդ պատճառով էլ նրանք կյանքին այլ կերպ են նայում:

Ամենաբարի մարդիկ ստիպված են եղել կյանքը ճանաչել նրա ամենատարբեր դրսևորումներով: Նրանք կատարելապես տիրապետել են նեգատիվը պոզիտիվի վերածելու արվեստին: Այդպես նրանք ուրախություն ու երջանկություն են բերում իրենց շրջապատող մարդկանց կյանք:

Ամենաբարի մարդկանց սիրտը շատ անգամ են կոտրել: Նրանք իսկապես գիտեն, թե ինչ բան է հիասթափությունը: Նրանք հասկանում են, թե ինչ է ինչ-որ մեկին կորցնելը կամ անհաջողության մատնվելը: Այդ ամենը նրանց հետ շատ անգամ է պատահել: Բնական է, որ այդպիսի մարդիկ լավ են հասկանում նրանց զգացմունքները, ովքեր ստիպված են նույն բանը զգալ:

Կյանքում շատ փորձությունների դիմակայած մարդիկ ավելի ուժեղ են դառնում, նրանց մոտ դիմադրություն ու համառություն ցուցաբերելու ունակություն է ի հայտ գալիս: Այդ բոլոր անհաջողությունները, կորուստները, սարսափելի իրավիճակները, ընտանեկան կամ ֆինանսական բնույթի խնդիրները մեզ սովորեցրել են պայքարն ընդունել՝ որպես ինչ-որ նոր բան սովորելու միջոց: Մենք սովորել ենք, հակառակ ճակատագրին, ապրել ու զարգանալ, ծաղկել ու աճել: Յուրաքանչյուր անհաջողություն, որի հետ մենք բախվել ենք, մեզ համար ինչ-որ բան նորից սկսելու առիթ է հանդիսացել:

Բնականաբար, ամենաբարի մարդիկ այդպիսին չեն ծնվում: Նրանք այդպիսին դառնում են: Բարությունն այս կամ այն փորձությունների ժամանակ կայացրած որոշումների ընթացքում նրանց ձեռք բերած բանն է: Բարի մարդու համար անհնարին բան չկա:

Տխրելը կամ բարկանալն ամենահեշտ ընտրությունն են: Նեգատիվ դատելը կամ հանձնվելը նույնպես շատ հեշտ է: Կեղտից բարձրանալ ու շարունակել կանգնած մնալ, մնալով բարի' չնայած ամեն ինչին, բարդ է: Դրա համար պետք է ուժեղ լինել: Ընտրությունը միշտ մերն է: Մենք ենք ընտրում՝ պայքարե՞լ, թե՞ չարին թույլ տալ մեր հանդեպ հաղթանակ տանել:

Մենք կարող ենք կամ հանձնվել, կամ պայքարել: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք անցնում մեր փորձությունների միջով, մենք կարող ենք կամ չարանալ, կամ, ընդհակառակը, ծաղկել: Նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարում են դրանք, ամենաբարի և ամենահաջողակ մարդիկ են դառնում: Բացի դրանից, նրանք նաև ամենաուժեղն են: