Բրիտանացի ուսանողը Էդինբուրգի համալսարանն ավարտելու պատվին երեկույթից հետո դուրս է եկել զբոսանքի՝ խումհարից ազատվելու համար և հայտնվել Ֆրանսիայում, գրում է Daily Mail-ը։
20-ամյա Բարնի Ռուլը՝ Ռոս օն Ուայ քաղաքից, դուրս է եկել փողոց և անցել շուրջ 20 կմ։ Երբ գիտակցել է, որ տնից շատ է հեռացել, երիտասարդը հետ չի գնացել։
Սկսելով Չեսթերից՝ Ռուլը հասել է Փուլ քաղաք, որտեղ շոգենավ է նստել և հասել Ֆրանսիայի Շերբուր Օկտևիլ նավահանգստային քաղաք։ Դրանից հետո նա սկսել է ճամփորդել Ֆրանսիայում և եղել Ռեն, Անժե, Սենթ, Բորդո և մի շարք այլ քաղաքներում։
Տվյալ պահին Ռուլը հաղթահարել է ավելի քան 1200 կմ և հայտնվել Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։ Իր վերջին կետ նա ընտրել է Սան Սեբաստյան քաղաքը՝ Իսպանիայի հյուսիսում։