Ներկայացնում ենք, թե ինչպես է պետք օգտագործել դարչինն ու կոճապղպեղը նիհարելու համար:
Ներկայացված բաղադրատոմսերը միայն դարչին ու կոճապղպղեղ չեն ներառում, սակայն դրանք երկու բաղադրատոմսում էլ էական դեր են խաղում:
Բաղադրատոմս 1
Անհրաժեշտ բաղադրիչները'
500 մլ ջուր,
500 մլ կեֆիր,
3 թեյի գդալ սև թեյ,
1 թեյի գդալ դարչին,
1 թեյի գդալ կոճապղպեղ,
1 թեյի գդալ մեղր,
1 թեյի գդալ քարրի:
Պատրաստման եղանակը'
Նախ՝ պետք է եռացնել ջուրը, ապա ավելացնել բոլոր բաղադրիչները՝ բացի կեֆիրից:
Երբ ջուրը սառչի, քամեք այն և խառնեք կեֆիրի հետ:
Ըմպեք այն ընթրիքի փոխարեն, որից հետո ոչինչ չպետք է ուտեք, միայն ջուր կարող եք խմել:
Բաղադրատոմս 2
Անհրաժեշտ բաղադրիչները'
80 մլ ջուր,
170 մլ կաթ,
1 թեյի գդալ կոճապղպեղ,
1 թեյի գդալ դարչին,
1 թեյի գդալ քարրի:
Պատրաստման եղանակը'
Լցրեք քարրին, դարչինը և կոճապղպեղը տաք ջրի մեջ, ապա ավելացրեք կաթը, խառնեք այն և ըմպեք քնելուց առաջ:
Զգուշացում. քարիին չպետք է օգտագործել հղիության ընթացքում, հեպատիտի, երիկամների և մարսողական համակարգի խնդիրների ժամանակ: