Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցն ու դրա մանրամասները գրավել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեռուստաաստղի և իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի այցին անդրադարձել են այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսին են «Daily mail»-ը, «Reuters»-ը և այլն:

«Daily mail»-ը  ներկայացրել է Քարդաշյան քույրերի այցի գրեթե բոլոր մանրամասները: Լրատվամիջոցն անդրադարձել է Քիմ և Քորթնի Քարդաշյանների ընդունելությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ինչպես նաև Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուն:

 

Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցին անդրադարձել են նաև այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Metro» պարբերականը:

 

«The Straits Times»-ի, «E news»-ի,  «Evening standart»-ի  ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ Քարդաշյանն իր երեխաներին մկրտել է Էջմիածնում:

Քարդաշյան քույրերի այցի մանրամասները հայտնվել են նաև «Daily Star», «Euroweb», «People» և այլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: