ԱՄՆ-ի Մայամի քաղաքի ոստիկանությունը ներքին ստուգումների ժաանակ համացանցում հայտնաբերել է մի սադրիչ տեսանյութը, որում ներգրավված է համակարգի աշխատակիցներից մեկը: Կադրերում երևում է, թե ինչպես է սպա Ուիլյամ Բիքերը պաշտոնական համազգեստով երեք կիսամերկ աղջիկներին ուղեկցում իրական ոստիկանություն ՝ կեղծ ձերբակալության ժամանակ:
Տեսահոլովակի գեղեցկուհիները՝ Ֆրանսիա Ջեյմսը, Ջուլիանա Քիսինջերը և Մեդի Բելը instagram-ի մոդելներ են, որոնցից յուրաքանչյուրում ունի երկու միլիոն հետևորդ:Ֆրանսիան նաև Playboy աստղ է։ Բոլոր երեքն էլ իրենց էջերում կիսվել են գրառումով, գրում է Daily Mail- ը: ։ Աղջիկները տեսանյութի վերջում ցույց են տվել նաև, ինչպես են նրանք առանց ձեռնաշղթաների շնորհակալություն հայտնում սպային՝ նրանց ազատ արձեկելու համար: Իրավապահը ի պատասխան ասում է․ «սիրում եմ ծառայել և պաշտպանել»:
Ղեկավարությունը ոստիկանին անոորշ ժամկետով հեռացրել է աշխատանքից, ընթանում է ծառայողական քննություն