Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին դուրս են գրել Մոսկվայի հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է Telegram-յան Mash ալիքը։
Ըստ ալիքի տեղեկությունների՝ Զավորոտյուկին դուրս են գրել «Եվրոպական բժշկական կենտրոնից», ուր նա գտնվել է վերջին ամսվա ընթացքում, հայտնում է Lenta.ru-ն։
Նշվում է, որ դերասանուհին բուժումը կշարունակի այլ վայրում, ինչի մասին նրա հարազատները հայտնել են կլինիկայի բժիշկներին։ Այժմ Զավորոտնյուկի վիճակը գնահատվում է ծանր։