Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել #WCIT2019 համաժողովին և խոսել է նաև Հայաստանում ծնված իր նոր գաղափարների մասին: «Հայաստանից գնալու եմ մեծ գաղափարով. ունեմ իրականացնելու 4 ծրագիր/միտք: Շատ եմ սիրում ճամփորդել ու ամեն անգամ, երբ ցանկանում եմ ինչ-որ բան անել, ճամփորդում եմ։ Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով»,- ասել է նա:
Քարդաշյանը նաև մեկնաբանեց, թե ինչպե՞ս է իրեն հաջողվում համատեղել անձնական կյանքն ու հանրային լինելը.«Ինչքան շատ ես սովորում կյանքիդ ամեն աստիճանին, յուրաքանչյուր սխալը, յուրաքանչյուր հաջողությունը դառնում է կյանքիդ պատմության մի մասը ու որքան շատ սովորես, այնքան քայլերդ ճիշտ կլինեն: Իմ կարիերայի ամենասկզբում ես չգիտեի, թե ինչ է թափանցիկությունը, չգիտեի՝ ինչ է անձնական տարածքը, կարծում էի, որ նորմալ է, երբ մարդիկ տեղյակ են քո կյանքի յուրաքանչյուր մանրուքից, բայց երբ մեծանում ես ու արդեն ունես երեխաներ, սկսում ես գնահատել անձնական տարածքի արժեքը»,-հայտարարել է Քարդաշյանը: