Չեռնովիցիում մահացել են մեկ շաբաթ առաջ ծնված սիամական երկվորյակները: Այդ մասին հայտնել Է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
Բժիշկների խոսքով՝ աղջիկները մահացել են հոկտեմբերի 5-ին: Ծննդատնից նրանց անմիջապես տեղափոխել Էին հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին, որ շեղումն ախտորոշվել Էր տակավին հղիության ընթացքում, սակայն երկվորյակների մայրը կրոնական համոզմունքների պատճառով հրաժարվել Էր ընդհատել հղիությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: