Ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Լյուկ Բեսոնը հերքել է բռնաբարության մեղադրանքները նրա դեմ գործը վերսկսելուց հետո, ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբին: Այս մասին ֆրանսիացին պատմել է BFM-ին տված հարցազրույցում:

Ռեժիսորը իր մասին տեղեկատվությունը սուտ է անվանել և հայտարարել, որ ինքը կանանց նկատմամբ ոչ մի ապօրինի գործողություն չի կատարել:

«Ես երբեք ձեռք չեմ բարձրացրել նրանց վրա և երբեք չեմ սպառնացել նրանց», – ասել է Բեսոնը։

Նա նաև շեշտել է, որ ինքը երբեք «կնոջը չի ստիպել որևէ բան անել՝ ֆիզիկապես և հոգեպես, և երբեք թմրանյութ չի օգտագործել»:

Բեսոնը նաև խոստովանել է, որ 2018-ին նրան բռնաբարության մեղադրանք է առաջադրվել մի աղջկա կողմից, ում հետ նա հանդիպել է երկու տարի։