Լեհաստանում կայացած բռնցքամարտի մրցաշարի ժամանակ կանանց WBO վարկածով չեմպիոն Եվա Բրոդնիցկան դժվարությամբ է կարողացել պաշտպանել իր տիտղոսը: Նրա մրցակիցը հայտնի բռնցքամարտիկ Լուկաս Մատիսսեի քույրն էր՝ Էդիտը, ով գրագետ մարտ անցկացրեց և պարտվեց մրցավարների տարաձայն որոշմամբ:
Ամենահետաքրքիրը, սակայն, ոչ թե այս մրցամարտն էր, այլ մինչ այդ տեղի ունեցածը: Նախորդ օրը Եվան կշռման արարողությանը դուրս էր եկել գրեթե մերկ՝ ըստ երևույթին ցանկանալով իր տեսքով հոգեբանական ճնշում գործադրել մրցակցի վրա: Դա, սակայն, չհաջողվեց, և Եվան որոշեց հաջորդ քայլին դիմել: Նա «հայացքների մենամարտ»-ի ժամանակ ուղղակի համբուրեց Էդիտի շուրթերը: Սա Էդիտին դուր չեկավ, և նա ապտակեց Եվային: Եվան իր հերթին սկսեց հարվածել, և ծեծկռտուք սկսվեց: Մարզուհիներին կարողացան շատ արագ հանդարտեցնել, իսկ հաջորդ օրը ռինգում արդեն Եվան ուժեղ գտնվեց: