Այս շաբաթ 25-ամյա Ջասթին Բիբերը եւ 22-ամյա Հեյլի Բոլդուինը վերջապես կարողացել են նշել ամուսնությունը։ Հիշեցնենք՝ տոնական միջոցառումը հետաձգվում էր երգչի դեպրեսիայի պատճառով։ Սակայն բարդ շրջանը, կարծես, ավարտվել է. այժմ զույգը վայելում է սերն ու մտադիր չէ թաքցնել այն։

Համացանցում է հայտնվել Calvin Klein ապրանքանիշի նոր գովազդային արշավը, որը նվիրված է ապրանքանիշի 50-ամյակին։ Նոր ֆոտոշարքի եւ տեսահոլովակի գլխավոր հերոսներն են Ջասթին եւ Հայլի Բիբերները. նրանք կադրում կրքոտ համբուրվում են ու պարում։

Նոր գովազդում նկարահանվել են նաեւ Քենդալ Ջենները, Asap Rocky-ն, Տրոյ Սիվանը եւ Լյու Վենը։ «Գովազդում մենք փորձել ենք պատկերել խռովարար ոգին, որը ապրանքանիշը ձեւավորել է 50 տարվա ընթացքում»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։

Հոլովակում պատկերված են նաեւ էական պատմական շրջաններ։ Այն սկզվում է տեսարանից, որում Հեյլին եւ Ջասթինը հեռուստացույցով դիտում են Apollo 11-ի արձակումը 1969թ.-ին, իսկ Քենդալ Ջենները լիմուզինով գնում է հայտնի Studio 54 խումբ։

Սա Բիբերի առաջին համագործակցությունը չէ ապրանքնիշի հետ։ Նա 2016թ.-ին արդեն իսկ նկարահանվել է Calvin Klein գովազդում մոդել Լարա Սթոունի հետ։

 

Աղբյուրը՝ Spletnik