Ռուս ռեփեր Գուֆը ներողություն է խնդրել Քսենիա Սոբչակի հետ հարցազրույցում «Осторожно, Собчак!» հաղորդաշարի ժամանակ կովկասցի կանանց վիրավորելու համար:

Համապատասխան տեսանյութը Գուֆը հրապարակել է Ինստագրամի իր էջում, գրում է Lenta.ru-ն:

Ռեփերը հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իր առաջին կինը եղել է վրացուհի, հետո ինքն ամուսնացել է չեչեն կնոջ հետ, ում հետ ապրել է 10 տարի, իսկ հիմա կրկին հանդիպում է վրացուհու հետ: Ապա նա բոլորին անվանել էր «хачуха»:

Ներողության տեքստում Գուֆը հայտարարել է, որ այդ բառը չկա իր բառապաշարում և ինքը հարգում է բոլոր կովկասցիներին:

 

«Ես ցանկանում եմ իմ բառերի համար ներողություն խնդրել բոլոր կովկասցիներից, մասնավորապես՝ չեչեններից»,-նշել է նա: