Վեց փիղ մահացավ ջրվեժի մեջ՝ փորձելով փրկել միմյանց: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Դեպքը տեղի է ունեցել Թաիլանդի հարավում գտնվող Խաո Յայի ազգային պարկում: Պաշտոնյաների են կանչել մի խումբ փղերի պատճառով, որոնք փակել էին դեպի ջրվեժ տանող ճանապարհը: Որոշ ժամանակ անց գտել են մի փղի դին, իսկ մոտակայքում՝ ևս հինգ առանձնյակի մարմինները:

Ենթադրվում է, որ սկզբում փղի ձագն է ջրվեժն ընկել: Ավագները փորձել են փրկել նրան, բայց, հինգն էլ մահացել են:

Ողբերգության վայրից ոչ հեռու՝ ժայռի գագաթին, գտնվել են ևս երկու ուժասպառ փիղ: Այժմ փրկարարները փորձում են օգնել նրանց դուրս գալ:

Նմանատիպ ողբերգություն տեղի է ունեցել նույն վայրում՝ 1992-ին. այդ ժամանակ մահացել է ութ փիղ:

 

Image result for Слоны решили спасти друг друга и умерли в водопаде